ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել մնացած 57 գերեվարված հայ զինծառայողներին

Եվրամիությունը ողջունել է 5 հայ ռամագերիների ազատ արձակումը և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել մնացած 57 գերեվարված հայ զինծառայողներին։ Այս մասին Թվիթերի իր պաշտոնական էջում գրել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն։

«ԵՄ-ն ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի կողմից գերեվարված 5 հայ զինծառայողների ազատ արձակումը։ Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել մնացած 57 կալանքի տակ գտնվողներին։ Դա կնպաստի երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,- գրել է Պետեր Ստանոն։

Հունվարի 28-ին ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, Հայաստան էին վերադարձել 5 գերիներ։ Գերության մեջ գտնվող մյուս զինծառայողներն էլ հեռախոսակապով զրուցել էին իրենց հարազատների հետ։

Մեկնաբանել