Ժամկետային Մեսրոպ Թադևոսյան․ անցնելով պատերազմը Եղնիկներից մինչև Մարտունի

Ժամկետային զինծառայող, հետախույզ Մեսրոպ Թադևոսյանը պատերազմի սկսվելու պահին 1,5 ամսվա ծառայող էր, առաջին իսկ օրից մեկնել է մարտական գործողությունների։ Մեսրոպը մարտական առաջադրանքներ է կատարել Աղդամում, Եղնիկներում, Ֆիզուլիում, Կարմիր Շուկայում և Մարտունիում, որտեղ և ծանր վիրավորում է ստացել։ Հունվարի 23-ին Մեսրոպը դարձավ 19 տարեկան։