Շուռնուխում և Որոտանում բնակարան կորցրածները կստանան նոր տներ ու դրամական աջակցություն․ Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այցելել է Սյունիքի մարզ, հանդիպել Որոտան և Շուռնուխ համայնքի բնակիչներին։

«Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք` բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ»,- ասել է Ավինյանը։

Փոխվարչապետը նաև հայտարարել է, որ բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն, ինչպես նաև 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը։

Մեկնաբանել