Ո՞վ է սառցակալած մայթերի պատասխանատուն՝ քաղաքապետարա՞նը, տնտեսվարո՞ղը, թե՞ քաղաքացին

Ցածր ջերմաստիճանի և ձյան տեղումների հետևանքով Երևանի մայթերն ու բակային տարածքները հաճախ սառույցով պատված են մնում։ Քաղաքապետարանից պնդում են, որ իրենք «այս տարի պատրաստ են եղել ձյան գալուն, կատարվել են բոլոր նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքները», «ձնամաքրման աշխատանքները կատարվել են անհամեմատ բարձր որակով և արդյունավետ»։ Քաղաքապետարանում նաև կարծում են, որ քաղաքային իշխանությունն ինքնուրույն չի կարող լուծել այդ հարցը․ անհրաժեշտ է տնտեսվարողների աջակցությունը, «քաղաքացիներն էլ պետք է ինքնակազմակերպվեն»։