Լարսը փակ է բեռնատարների համար, կուտակվել է 470 մեքենա

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 470 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը։

Փակ ճանապարհներ կան նաև ՀՀ տարածքում։ Ըստ ԱԻՆ-ի հաղորդագրության՝ Վարդենյանց լեռնանցքը փակ է բեռնատար ավտոմեքենաների և դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար, փակ են նաև Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Կոտայքի և Սյունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայք, Ջերմուկ քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։