ԱԱԾ-ն բերման է ենթարկել Դավիթ Գալստյանին․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (մականունը՝ Պատրոն Դավո)։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ ԱԱԾ-ն նաև միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության … Continue reading ԱԱԾ-ն բերման է ենթարկել Դավիթ Գալստյանին․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել