Հաստատվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք, առողջացել է 281 մարդ

Հայաստանում հունվարի 31-ին կատարվել է 1 473 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 62 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի ավելի քան 4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 281 մարդ։ Գրանցվել է մահվան 4 դեպք։

Փետրվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167 088 դեպք, որոնցից 157 800-ը՝ առողջացած, 3 084-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5 435 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 649 993 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 61-րդ տեղը՝ 166 728 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 258 351 դեպքով, Ադրբեջանը 50-րդ տեղում է՝ 230 219 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 477 463 դեպքով, Իրանը 16-րդ տեղում է՝ 1 417 999 դեպքով:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։

Մեկնաբանել