Ազգային ժողովի ինքնալուծարման հարցում «Իմ քայլ»-ում էլ համաձայնություն չկա. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ԱԺ-ն ինքնալուծարելու միջոցով արտահերթ ընտրությունների գնալու հարցում «Իմ քայլը» խմբակցությունում էլ հստակ կոնսենսուս չկա: Նա վստահ է, որ կառավարությունը այդ կերպ ցանկանում է պարտադրել իր կամքն Ազգային ժողովին: Մյուս կողմից, նրա խոսքով, սա նաև վկայում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի վստահում իր խորհրդարանական թիմին:

Մեկնաբանել