Եղանակը 3-5 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի ցերեկը, փետվարի 2-3-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, իսկ Երևանում՝ անձրև և ձնախառն անձրև։

«Փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ը, 5-ի գիշերը, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով»,- տեղեկացնում են նախարարությունից։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։