Գարիկ Սարգսյանը՝ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարիկ Սարգսյանը նշանակվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։

2018 թ․ հունիսի 1-ից մինչև 2020 թ․ դեկտեմբերի 10-ը Գարիկ Սարգսյանը զբաղեցրել է Արարատի մարզպետի պաշտոնը։

ՍիվիլՆեթը գրել էր, որ այսօր՝ փետրվարի 1-ին, Նարեկ Բաբայանն ազատվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից։