Պաշտոնատար անձինք` արձակուրդում

Արձակուրդ ձևակերպելու դիմում են ներկայացրել և մինչև մայիսի 6-ը արձակուրդում են գտնվելու նախընտրական գործընթացներում ներգրավված հետևյալ պաշտոնատար անձինք` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար  Մանուկ Վարդանյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ առողջապահության նախարարի 1-ին տեղակալ  Հայկ Դարբինյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան  Պողոսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ստեփան Բարսեղյանը եւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Գագիկ Ստեփանյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: