✓Ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը սկսել է իր աշխատանքներն Աղդամում
✓Փետրվարի 1-ին Կարսում մեկնարկել են թուրք-ադրբեջանական ձմեռային զորավարժությունները
✓Ադրբեջանում բողոքի ալիք է հասունացել. զոհվածների ծնողները «հաշիվ են պահանջում» իշխանություններից
-
Գորիսի սահմանամերձ գյուղերը կարտոֆիլի սերմնացու ստացան
Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրը Hayk For Our Heroes բարեգործական կազմակերպության և Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ ստացել է 16 տոննա գերմանական բարձր սորտի կարտոֆիլի սերմնացու։ Այս ծրագրի միջոցով համայնքը կկարողանա պարենով բավարարել տեղի բնակչությանը։ Առաջիկայում նախատեսվում է գործարկել գյուղատնտեսական շուկա, որտեղ գյուղացին հնարավորություն կունենա իրացնել սեփական բերքը՝ համայնքին ապահովելով գյուղատնտեսական ապրանքներով ու անհրաժեշտ պարենով։
-
Ներքին Խնձորեսկի հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել, վիրավորվել է մեկ
Ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հայ հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում և իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել: Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: «ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից ՀՀ Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը և արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը: Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն»,- ասված է հաղորդագրությունում։ ԱԱԾ-ը նշում […]
-
Մոսկվան Երևանին և Բաքվին հորդորում է նվազեցնել ռազմատենչ հռետորաբանությունը
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենսիվությունը։ Այս մասին ապրիլի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ «Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերն ու փոխադարձ պահանջները պետք է կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով»,- ասել նա։ Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել կողմերին լուծումներ գտնելու, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում։ Ըստ նրա՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները կան: Այս համատեքստում Զախարովան հիշեցրեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների մասին: Ապրիլի 5-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները սահմանագոտու Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մի շարք […]
-
13 400 արցախցի Հայաստանում աշխատանք է գտել
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2024-ի մարտի 31-ի դրությամբ աշխատանք է գտել 13 400 բռնի տեղահանված արցախցի։ Ապրիլի 10-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2023-ի կատարման արդյունքների քննարկման ժամանակ հայտնեց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Ըստ նրա՝ առողջապահության ոլորտում աշխատանքով ապահովելու նպատակով 2023-ի հոկտեմբերից հաշվառվել և շարունակական մասնագիտական զարգացման հնարավորություն են ստացել 762 բուժաշխատողներ Արցախից։ Բժշկական կազմակերպություններում աշխատանքի է ընդունվել 187 բուժաշխատող։ Տիգրան Խաչատրյանը նաև ներկայացրեց ուսուցիչների օժանդակության ծրագիրը, որով նրանք կարող են մրցութային կարգով գործուղվել մարզային դպրոցներ․ «Պայմանագրի կնքման պահից մինչև երկրորդ ուսումնական տարվա ավարտը գործուղված ուսուցչին տրվում է լրացուցիչ վճար՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով, իսկ Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Գեղարքունիքի […]
-
Արցախցիների կարիքներին ուղղված միջազգային աջակցության ընդհանուր գումարը 109 մլն դոլար
Հայաստանի կառավարությունը շուտով կհաստատի Արցախից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագիրը։ Ապրիլի 10-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2023-ի կատարման արդյունքների քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան խաչատրյանը։ «Այն նախատեսում է 3-5 մլն դրամ դրամական աջակցություն տուն գնելու կամ կառուցելու նպատակով։ Երեք միլիոն դրամը կլինի աջակցության նվազագույն չափը, իսկ եթե շահառու ընտանիքը որոշի տուն կառուցել կամ գնել կառավարության որոշ բնակավայրերում, մեկ մարդու չափով աջակցությունը կդառնա մինչև 4-5 միլիոն դրամ։ Այսպիսի բնակավայրերում շահառուները կարող են աջակցության մի մասն օգտագործել տնամերձ հողամասի գնման, տունը նորոգելու կամ կահավորելու, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամաս գնելու համար»,- նշեց Խաչատրյանը։ Փոխվարչապետը հայտնեց, որ նշված բնակավայրերում տասը […]