ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված Ադրբեջանի երկու զինծառայող ազատ է արձակվել՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող ազատ է արձակվել, որոնք ձերբակալվել էին ՀՀ ԱԱԾ-ի կողմից։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ ադրբեջանցիները ձերբակալվել էին 2021 թվականի հունվարի 30-ին Սյունիքի մարզի Տեղ բնակավայրում:

«2021 թվականի հունվարի 30-ին ադրբեջանական կողմի խնդրանքով ռուսական խաղաղապահ առաքելության հատուկ նշանակության բժշկական ջոկատի ուժերով իրականացվել է Ադրբեջանի զինված ուժերի 16 հիվանդ զինծառայողի տարհանում Վանք բնակավայրից դեպի Մաղավուզ: Նրանք փոխանցվել են ադրբեջանցի բժիշկներին»,- ասվում է հաղորդագրությունում։

ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ վերջին օրում Հայաստանից Արցախ է վերադարձել 96 անձ: 2020 թվականի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախ է վերադարձել 51 հազար 947 մարդ:

Մեկնաբանել