Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 9 զինծառայողի աճյուն

Փետրվարի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամ պահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- նշվում է հաղորդագրությունում։

Ծառայության տվյալներով՝ նոյեմբերի 13-ից փետրվարի 1-ի ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն: Որոնումներն այսօր իրականացվելու են Հադրութի շրջանում: