ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի Ղազախի շրջանի ուղղությամբ կրակոցներ արձակելու լուրը

Հայաստանի պաշպանության նախարարությունը բացարձակ սուտ է որակել ադրբեջանական կողմի տարածած այն հայտարարությունը, թե փետրվարի 2-ին՝ մոտ ժամը 05:00-ին, հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանագծին խախտել է հրադադարի ռեժիմը։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը պնդել է, թե «օկուպացված Ներքին Ասկիպարա» (Ներքին Ոսկեպար) գյուղի մոտակայքից գնդացիրով 20 անգամ կրակ է բացվել Պետական սահմանապահ ծառայության մարտական դիրքի ուղղությամբ»։

«Չկա նման բան, դա բացարձակ սուտ է»,- «Արմենպրես»-ին ասել են ՀՀ ՊՆ-ից։