Փետրվարի 2-ի նիստում Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 5,5%: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Հաղորդագրությունում նշվում է, որ ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 7%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4%։
Մոտ երկու ամիս առաջ՝ 2020 թ․ դեկտեմբերի 15-ին, Կենտրոնական բանկը կրկին բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այդ անգամ՝ 1 տոկոսային կետով։
Մինչ այդ վերջին երեք տարում Կենտրոնական բանկը մշտապես նվազեցնում էր վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով այդ կերպ առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում: