Պատրոն Դավո․ անորակ ռազմամթերքի մատակարարումից մինչև Կալաշնիկովի արտադրություն

Փետրվարի 2-ին դատարանը որոշեց կալանավորել զենքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին։ ԱԱԾ-ն վերջինիս մեղադրում է 1 միլիոն դոլաի հափշտակության մեջ։ Սիվիլնեթն ամփոփել է բաց աղբյուրներում Գալստյանի մասին հայտնի տվյալներն ու պատմությունները։ 

Գալստյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականներից էր։ Հունվարի 19-ի ն Սիվիլնեթը գրել էր, որ Գալստյանն անցնում է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող 4 քրեական գործերով։