Հայաստանում փետրվարի 2-ին կատարվել է 2 580 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի ավելի քան 7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Առողջացել է 358 մարդ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։
Փետրվարի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167 421 դեպք, որոնցից 158 693-ը՝ առողջացած, 3 096-ը՝ մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 855 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 654 494 թեստավորում:
Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 62-րդ տեղը՝ 167 421 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 259 209 դեպքով, Ադրբեջանը 50-րդ տեղում է՝ 230 455 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 492 977 դեպքով, Իրանը 16-րդ տեղում է՝ 1 431 416 դեպքով:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։