Կայացել է Հայրենիքի փրկության շարժման առաջնորդների հանդիպումը

Փետրվարի 2-ին կայացել է Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արթուր Վանեցյանի, Իշխան Սաղաթելյանի, Գագիկ Ծառուկյանի և Վազգեն Մանուկյանի հանդիպումը․ այսօր Ազգային ժողովի դիմաց լրագրողներին ասել է ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նա չի ցանկացել ներկայացնել աշխատանքային հանդիպումների մանրամասներ։

«Համենայնդեպս, այն լուրերը, որոնք տարածվում են քարոզչամեքենայի կողմից, որ իբր «Հայրենիքի փրկության շարժման» հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է Մամիջանյանը։