Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման

Մոսկվայի դատարանը փետրվարի 2-ին Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման` պայմանական պատիժը փոխարինելով իրականով:

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել «Իվ Ռոշե»-ի գործով պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու համար, մասնավորապես, որ նա չի ներկայացել հաշվառման։

Ալեքսեյ Նավալնին հունվարի 17-ին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել, որտեղ 5 ամիս վերականգնվում էր «Նովիչոկ» մարտական թունավոր նյութից թունավորվելուց հետո: Մոսկվա ժամանելուց հետո՝ անձնագրային հսկողության կետում, քաղաքական գործչին ձերբակալել, ապա 30 օրով կալանավորել էին։