Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման
Մոսկվայի դատարանը փետրվարի 2-ին Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման` պայմանական պատիժը փոխարինելով իրականով: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել «Իվ Ռոշե»-ի գործով պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու համար, մասնավորապես, որ նա չի ներկայացել հաշվառման։ Ալեքսեյ Նավալնին հունվարի 17-ին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել, որտեղ 5 ամիս վերականգնվում էր «Նովիչոկ» մարտական թունավոր նյութից թունավորվելուց հետո: Մոսկվա ժամանելուց հետո՝ անձնագրային հսկողության կետում, քաղաքական գործչին ձերբակալել, ապա 30 օրով կալանավորել էին։
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed