Արցախ է վերադարձել 100 000 մարդ․ Մեսրոպ Առաքելյան

Աշխատաքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը խորհրդարանում հայտարարեց, որ Արցախում պատերազմի հետևանքով շարքից դուրս եկած գազամատակարարումը, էլեկտրամատակարարումն ու հեռահաղորդակցությունը վերականգնված է։ Նա հայտարարեց նաև, որ Արցախի բյուջեի եկամտային մասը ավելի քան 50 միլիարդ դրամի վնաս է կրել, որն ամբողջությամբ փոխհատուցվելու է Հայաստանի կառավարության կողմից։