Մի քանի կենտրոնից մեր պետության դեմ իրականացվում է տեղեկատվական դիվերսիա. Գուրգեն Արսենյան

«Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանը վստահ է, որ ամեն օր պետության ու հասարակության դեմ մի քանի կենտրոնից իրականացվում է տեղեկատվական դիվերսիա: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նա նշում է, որ այդ հստակ կազմակերպված տեղեկատվական հոսքերի նպատակն է հասարակության շեղումը իրական օրակարգից, այն է՝ պատերազմից հետո լուծել ծառացած խնդիրները, դասեր քաղել, նախաձեռնել արտահերթ ընտրություններ և լուրջ խոսակցություն ծավալել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորության շուրջ: «Նրանք փորձում են ներշնչել հասարակությանը, որ 2018թ. հանրային կոնսենսուսով ձևավորած օրինական իշխանությունը սխալ է եղել»,- ասում է Արսենյանը և համոզմունք հայտնում, որ այդ ուժերը գիտակցում են՝ օրինական ընտրությունների միջոցով չեն կարող գալ իշխանության, այդ իսկ պատճառով փորձում են ներս մտնել «հետնամուտքով»:

Մեկնաբանել