Ռուսաստանը փետրվարի 15-ից փոխադարձ հիմունքներով կվերսկսի կանոնավոր օդային հաղորդակցությունը Հայաստանի հետ։ Որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ որոշման՝ շաբաթական կլինի Մոսկվա-Երևան չորս չվերթ։
Ռուսաստանը նաև վերսկսում է ավիահաղորդակցությւոնը Ադրբեջանի հետ, իսկ Բելառուսի և Ղրղզստանի հետ կանոնավոր թռիչքների քանակն ավելացնում է։
Փետրվարի 1-ից գործարկվել էր «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը։ ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել Ռուսաստան կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։ Սա պիլոտային ծրագիր է, որը գործելու է մինչև մարտի 1-ը։