Գվինեա Բիսաուն՝ ռազմական հեղաշրջման հետքերով

Պերեյրուն Գվինեա Բիսաուի կառավարման ղեկն ստանձնել էր ընթացիկ տարվա հունվարին՝ երկրի նախագահ  Մալամա Բակաի Սանայի մահից հետո։ Մի շարք փորձագետների կարծիքով՝ այդպիսով բանակը մտադիր է ապահովել երկրի նախկին նախագահ Կումբա Յալայի հաղթանակը նախագահական ընտրությունների երկրոդ փուլում։ Ըստ նրանց՝ Գվինեա Բիսաուն գնում է Մալիի հետքերով։

Զինվորականները փորձել են գրավել նաև իշխող կուսակցության առաջնորդ Կառլուշ Գոմեշ Ժունիորի առանձնատունը, ինչը նրանց չի հաջողվել։ Ներկայում հայտնի չէ՝ որտեղ է Գոմեշը։

Ուշագրավ է, որ այս իրադարաձություններն ընթանում են նախընտրական շրջանում։ Այսպես՝ նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել մարտի 18-ին, որի արդյունքում  Գոմեշ Ժունիորը ստացել էր ձայների 48,97%-ը։ Նրա հիմնական մրցակից  Յալան ստացել էր ձայների 23,26%-ը։ Վերջինիս կողմնակիցները հայտարարել էին զանգվածային կեղծիքների և խախատումների մասին՝ կոչ անելով բոյկոտել ապրիլի 29-ին կայանալիք երկրորդ փուլը։

Զինվորականները աջակցում են Յալային՝ դեմ լինելով Գոմեշ Ժունիորի՝ բանակում բարեփոխումների իրականցման մտադրությանը՝ պայմանավորված բանակի թվաքանկի հնարավոր կրճատմամբ։

Գվինեա Բիսաուի զարգացումները բացասաբար են ընկալվել նրա հարևան երկրներում։ Մասնավորապես՝ դրանք խստորեն քննադատել է Արևևմտյան Աֆրիկյաիերկրների տնտեսական միությունը, որի անդամ երկրների արտգործնախարարներն այսօր հանդիպում են Կոտ դ՛Իվուարի  Աբիջան քաղաքում՝ քննարկելու իրավիճակը Գվինեա Բիսաուում։

Գվինեա Բիսաուն Պորտուգալիայի նախկին գաղութ է և անկախություն է ձեռք բերել 1974թ.։ Այդ ժամանակվանից սկսած՝ երկրում անընդհատ ռազմական հեղաշրջումներ են ընթանում։ Նախորդ հեղաշրջումը տեղի է ունեցել 2009թ., երբ սպանվեց երկրի նախագահ ժուաու Բեռնարդու Վիերան։ Գվինեա Բիասուն աշխարհի ամենաաղքատ հինգ երկրներից մեկն է։