Կառավարությունը գումար կհատկացնի կուսակցություններին

2018-ի խորհրդարանական ընտրություններում 3 և ավել տոկոս քվե ստացած քաղաքական ուժերը կառավարությունից ֆինանսական աջակցություն կստանան։ Հարցն ընդգրկված է փետրվարի 4-ի կառավարության նիստի օրակարգում։

Ընդհանուր առմամբ այս նպատակի համար հատկացվելու է ավելի քան 103 միլիոն դրամ։ Ամենամեծ աջակցությունը, ըստ հավաքած ձայների, ստանալու է «Իմ քայլ»-ը՝ 78 միլիոն դրամ։ Ընդդիմադդիր ուժերից «Բարգավաճ Հայաստան»-ին հատկացվելու է 9,1 միլիոն դրամ, իսկ «Լուսավոր Հայաստան»-ին՝ 7 միլիոն դրամ։

3 տոկոսից ավել հավաքած, բայց անցողիկն այդպես էլ չհաղթահարած ՀՅԴ-ն պետությունից կստանա 4,3 միլիոն դրամ, իսկ ՀՀԿ-ն՝ 5,2 միլիոն։

Մեկնաբանել