Հաստատվել է կորոնավիրուսի 147 նոր դեպք, առողջացել է 352 մարդ

Հայաստանում փետրվարի 2-ին կատարվել է 1 829 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 147 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 352 մարդ։ Գրանցվել է մահվան 11 դեպք։ 

Փետրվարի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167 568 դեպք, որոնցից 159 045-ը՝ առողջացած, 3 107-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 637 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 656 323 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 62-րդ տեղը՝ 167 568 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 260 480 դեպքով, Ադրբեջանը 50-րդ տեղում է՝ 230 617 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 501 079 դեպքով, Իրանը 16-րդ տեղում է՝ 1 438 286 դեպքով:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։