Ստեփանակերտ․ կրկնակի փախստականը՝ տասը երեխաներով երկու սենյակում

Համլետը և Հերմինեն ապրում էին Նոր Հայկաջուր գյուղում, որը նախկինում եղել է Աղդամի շրջանի կազմում, ապա ընգդրկվել էր Մարտակերտի շրջանի մեջ։ Նոյեմբերին գյուղը հանձնվեց Ադրբեջանին։ Բազմազավակ ընտանիքը՝ տասը երեխաներով, այժմ բնակվում է Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում։ 

Հերմինեն խնամում է նաև հաշմանդամություն ունեցող եղբորը։  Տասներեք հոգով ապրում են երկու սենյակում։ Ի տարբերություն ընտանիքի մնացած անդամների՝ Համլետը առաջին անգամ չէ, որ կորցնում է իր տունն ու ստեղծածը․ արցախյան շարժումից հետո նա իմացել է, թե ինչ է նշանակում փախստական լինել, երբ հեռացել է Ադրբեջանի Թարթառի (Միր Բաշիր) շրջանից: