Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց առաջնորդվում է ի՛ր շահերով. Համբիկ Սարաֆյան

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը կարևոր է համարում հայ-ռուսական համագործակցությունը, բայց ընդգծում, որ լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը՝ այդ երկիրը առաջնորդվում է ի՛ր շահերով: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Սարաֆյանն ասում է, որ հայ ժողովուրդը ապրում է իր պատմության ամենածանր և պատասխանատու ժամանակաշրջաններից մեկը և սխալվելու իրավունք չունի: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում Արցախյան հակամարտությանը, կարգավիճակին, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: