Ադրբեջանում շարունակվում են հետապնդումները բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Ադրբեջանում ձերբակալվել է Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախկին նախարար Սալիմ Մյուսլիմովին: Ինչպես նշել են ադրբեջանական աղբյուրները, «գտնվել են բավարար ապացույցներ այն մասին, որ Մյուսլիմովը, զբաղեցնելով աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարի պաշտոնը (2013-2018թթ․), բազմիցս չարաշահել է պաշտոնական դիրքը և մեծ վնաս հասցրել Ադրբեջանի քաղաքացիներին»: Բացի այդ, ըստ մեղադրանքի, նախկին բարձրաստիճան պաշտոնյան պարբերաբար կաշառք է վերցրել 5 000-15 000 ԱՄՆ դոլարի չափով:

Վերջերս Ադրբեջանի իշխանությունները խստացրել են հակակոռուպցիոն միջոցառումները՝ թիրախավորելով հատկապես նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Նրանց թվում են Ադրբեջանի նախագահի նախկին օգնական Ալի Հասանովը, նախագահի աշխատակազմի երկարամյա նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևն ու նրա մերձավորները և վերջինիս գլխավորած Գիտությունների ազգային ակադեմիան: Ադրբեջանում անարդյունավետ կառավարման դեմ պայքարի քողի տակ իշխանությունները պետական նավթային ընկերությանը կից դիտորդական խորհուրդ են ստեղծել՝ վերահսկելով ներկայիս ղեկավար Ռովնագ Աբդուլաևի աշխատանքը:

Գեորգի Միրզաբեկյան

Մեկնաբանել