Թվային մակարդակում ԵԱՏՄ պետությունների միջև սահմանները պետք է վերանան․ Փաշինյան

Պետք է ձգտել, որպեսզի թվային մակարդակում ԵԱՏՄ պետությունների միջև սահմանները վերանան, առկա սահմանափակումները նվազագույնի հասցվեն: Այս մասին «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն հնարավորությունները, որ ընձեռում է թվայնացումը, կարելի է, և մենք արդեն դա տեսնում ենք, օգտագործել աշխատուժի ազատ տեղաշարժի արդյունավետության բարձրացման համար»,- նշել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-5-ը աշխատանքային այց է կատարել Ղազախստանի Հանրապետություն:

Այսօր՝ փետրվարի 5-ի առավոտյան ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Ղրղզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ:

Մեկնաբանել