Երկօրյա դադարից հետո վերսկսվել են զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները

Երկօրյա դադարից հետո այսօր՝ փետրվարի 5-ին, վերսկսվել են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների, միաժամանակ անհետ կորածների փրկարար-որոնողական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ փրկարարական 5 ջոկատով որոնումներն իրականացվում են Հադրութի, Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրական (Ջաբրայիլ) շրջաններում: Աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատները:

Ադրբեջանը նախորդ երկու օրերին թույլ չէր տվել որոնողական աշխատանքներ չեն իրականացնելու: Պատճառն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում վերջիններիս կողմից կատարվող տարաբնույթ աշխատանքներն էին:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1355 աճյուն: Նախնական տվյալներով, դրանցից 15-ը՝ քաղաքացիական անձինք են։