Մենք տվեցինք ավելին, քան Ադրբեջանն էր ուզում․ Արեն Մանուկյան

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աշխատակից Արեն Մանուկյանը 44-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 15 անգամ գնացել-եկել է Արցախ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Մանուկյանն ասում է, որ հայկական կողմը պարտվեց ոչ միայն մարտի դաշտում, այլև ներքին և արտաքին քարոզչության հարցում։ Նա նկատում է, որ պատերազմի հետևանքով մենք տվեցինք ավելին, քան Ադրբեջանը երբևիցե պահանջել է բանակցությունների սեղանի շուրջ։ Մանուկյանը չի ընդունում դավադրության և դավաճանության մասին ընդդիմության պնդումները, սակայն համաձայն է, որ պատերազմում հաղթում և պարտվում է պետությունը, հետևաբար՝ պատասխանատու է Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Մեկնաբանել