Սեյրան Օհանյանը մասնակցելու է ընտրություններին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին:

«Յուրաքանչյուր անհատի սահմանադրական իրավունքն է և որոշ տեղերում նաև պարտականությունն է այս նեղ, անելանելի իրավիճակում մասնակցել ընտրություններին: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, կմասնակցեմ, բայց ինչ ձևաչափով, որ ուժի հետ, դա ես ինքս կորոշեմ»,-ասել է Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ պարտություն կրած իշխանությունը պետք է հեռանա․ «Խնդիրը մեկ անձի մեջ չէ, խնդիրը այն կառավարման համակարգն է, որը ձևավորվել է այդ մեկ անձի շուրջ։ Մենք պետք է մեր պետական համակարգում ընդգրկենք բանիմաց մարդկանց։ Առաջին հերթին՝ պետք է հեռացնենք այդ չարորակ ուռուցքը»,- նշել է նա։

Մեկնաբանել