«Իմ քայլն» ուզում է ոչ տեսանելի աղբյուրները անտեսանելի դարձնել նաև ԶԼՄ-ների համար

«Իմ քայլը» խմբակցությունում պարզել են, որ պատերազմից հետո լրատվամիջոցները հղում են անում այնպիսի աղբյուրների, որոնք որևէ կերպ տեսանելի չեն։ Օրինակ՝ տելեգրամյան էջերի, որոնց հետևում կանգնած անձանց գրեթե անհնար է հայտնաբերել։ Նրանք առաջարկում են օրենսդրական փոփոխություն, որը կարգելի լրատվամիջոցներին հղում կատարել այնպիսի աղբյուրների, որոնք տեսանելի չեն, չունեն գրանցում, հասցե և այլն։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Սարգիս Խանդանյանի հետ։ Նրա խոսքով՝ նախագիծը բացարձակ չի առնչվում լրատվամիջոցների աղբյուրները չբացահայտելու իրավունքին։