- Բոսֆորի համալսարանի շուրջ առաջացել է ներքաղաքական լարվածություն
- Երկաթուղով Թուրքիայից Ռուսաստան և Չինաստան բեռներ են տեղափոխվել. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը՝ որպես հիմնական ուղղություն
- Թուրքիայի զբոսաշրջությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 69 տոկոսով
-
Սաուդյան Արաբիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի
Սաուդյան Արաբիան պատրաստակամություն է հայտնել միջնորդի դեր ստանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և Իրանի միջև՝ Թեհրանի միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ նոր համաձայնագրի բանակցությունների համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Էր-Ռիադը մտահոգված է, որ Իրանը կարող է ավելի հակված լինել միջուկային զենք ստեղծելուն, քանի որ իր տարածաշրջանային դաշնակիցները, որոնք երկար ժամանակ համարվում էին Իսրայելի կողմից իր դեմ հարձակման զսպող գործոն, զգալիորեն թուլացել են։ Սաուդյան Արաբիան հույս ունի օգտագործել նախագահ Թրամփի հետ իր սերտ կապերը՝ Իրանի համար Սպիտակ տուն դիվանագիտական կամուրջ ապահովելու նպատակով։ Վերջին 15 ամիսների ընթացքում Իսրայելը զգալիորեն թուլացրել է Իրանի դաշնակից խմբավորումներին Լիբանանում և Գազայում և նրանց հարվածներ […]
-
Իսրայելը ծանր ռումբերի խմբաքանակ է ստացել, ինչը թույլատրել է Թրամփը
Իսրայելը ստացել է ամերիկյան ծանր MK-84 ռումբերի խմբաքանակ Միացյալ Նահանգներից, հաղորդում է Reuters-ը։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարինն պաշտոնը ստանձնելուց հետո վերացրեց այդ զինամթերքի արտահանման արգելքը, որը սահմանվել էր նախորդ՝ Ջո Բայդենի վարչակազմի կողմից։ MK-84-ը չուղղորդվող մոտ մեկ տոննայանոց ռումբ է, որը կարող է ճեղքել հաստ բետոնը և մետաղը՝ ստեղծելով պայթյունի լայն շառավիղ։ Բայդենի վարչակազմը մերժում էր դրանց տրամադրումը Իսրայելին՝ մտահոգված լինելով Գազայի հատվածի խիտ բնակեցված տարածքների վրա հնարավոր կիրառմամբ։ Բայդենի վարչակազմը հազարավոր այդպիսի ռումբեր է ուղարկել Իսրայել 2023-ի հոկտեմբերի 7-ի՝ պաղեստինյան Համասի զինյալների հարձակումից հետո, սակայն հետագայում կասեցրել էր խմբաքանակներից մեկը։ […]
-
Եվրոպական առաջնորդները հրատապ հավաքվում են Փարիզում՝ քննարկելու Ուկրաինայի հարցը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպական առաջնորդների հրատապ գագաթնաժողով է հրավիրել, որը տեղի կունենա երկուշաբթի Փարիզում: Հանդիպման հիմնական նպատակն է քննարկել Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը և դրա հետևանքները: Գագաթնաժողովը հրավիրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ խաղաղության անջատ բանակցություններ սկսելու որոշումից հետո: Վերջին շաբաթվա ընթացքում Թրամփը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, որը նույնպես մասնակցելու է Փարիզի գագաթնաժողովին, հայտարարել է, որ «Միացյալ Թագավորությունը կաշխատի՝ ապահովելու ԱՄՆ-ի և Եվրոպայի միասնությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ դաշինքում որևէ բաժանում շեղի մեր ուշադրությունը արտաքին թշնամիներից»: Եվրոպական առաջնորդների մտահոգությունն […]
-
Եվրոպական երկրները միասնական բանակ չեն ստեղծի. Լեհաստանի արտգործնախարար
Եվրոպական երկրները Ռուսաստանի սպառնալիքներին ի պատասխան միասնական բանակ չեն ստեղծի, շաբաթ երեկոյան Լեհաստանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում ասել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, հաղորդում է Reuters-ը։ Շաբաթ օրն ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել ստեղծել եվրոպական բանակ՝ նշելով, որ աշխարհամասն այլևս չի կարող վստահ լինել ԱՄՆ-ի պաշտպանությանը և Վաշինգտոնի հարգանին կարժանանա միայն ուժեղ բանակի դեպքում։ Եվրոպական բանակի ստեղծման հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ Սիկորսկին հեռուստահարցազրույցում ասել է, որ «պետք է զգույշ լինենք այս երույթի հետ, քանի որ մարդիկ տարբեր բաներ են հասկանում»։ «Եթե դրանով հասկանում եք ազգային բանակների միավորում, դա տեղի չի ունենա,- ասել է նա։- Բայց […]
-
Մահացել է իրավապաշտպան, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանը
Մահացել է իրավապաշտպան, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանը։ Մահվան լուրը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում, որտեղ տեղադրվել է նրա փետրվարի 6-ի «Վերջին գրառում» վերտառությամբ գրությունը։ Ավետիք Իշխանյանը ծնվել էր 1955-ին Երևանում։ Նա իրավապաշտպան էր, հասարակական գործիչ, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության ղեկավարը։ 1987-ին համախոհների հետ հիմնադրել էր «Մաշտոց» կրթական միավորումը։ 1988-ի օգոստոսից Իշխանյանը եղել է «Ղարաբաղ կոմիտեի» անդամ։ 1996-ին հիմնադրել էր «Հայաստանի հելսինկյան կոմիտեն»։ Ավետիք Իշխանյանը գիտական աշխատանքների, հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ 2020-ի Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Իշխանյանը հանդես էր գալիս Հայաստանի ղեկավարության քննադատությամբ։
-
Կիևն ընդդիմանում է Թրամփի առաջարկին և փորձում բանակցել ավելի լավ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ ստանալու իր երկրի հազվագյուտ հանքանյութերի իրավունքների շուրջ 50 տոկոսը, և փորձում է բանակցել ավելի լավ պայմանների շուրջ. այս մասին Financial Times թերթին ասել են Զելենսկուն մոտ կանգնած մարդիկ: ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չորեքշաբթի Կիև այցի ընթացքում Զելենսկուն առաջարկել է գործարք, որին հետևեց նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե պատերազմից տուժած Ուկրաինային ԱՄՆ-ի ցուցաբերած օգնությունը հասնում է կես տրիլիոն դոլարի և ԱՄՆ-ն իրավունք պետք է ունենա այդ երկրի ռեսուրսներին մատչում ունենալու: Ըստ ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններին ծանոթ չորս անձանց՝ Զելենսկին ցանկանում է, որ ամերիկյան և եվրոպական անվտանգության երաշխիքները ուղղակիորեն կապված լինեն հանքային պաշարների վերաբերյալ ցանկացած […]
-
Փաշինյանի հանդիպումների շարքը Մյունխենի համաժողովում
Փետրվարի 14-ից 16-ը Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել պետությունների և կառավարությունների ղեկավարների, այլ պաշտոնյաների ու խմբերի հետ։ Համաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչին, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին և Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիին։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Նիլս Շմիդի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոբիաս Քրեմերի հետ, Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահ Յոհանն Վադեֆուլի հետ, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության […]
-
Լավրովը և Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։ Ըստ հաղորդագրության՝ զրույցը տեղի է ունեցել փետրվարի 15-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ «Շարունակելով փետրվարի 12-ին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցը՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են պահպանել հաղորդակցման ուղին՝ ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակված խնդիրները լուծելու համար՝ նախորդ վարչակազմից ժառանգած միակողմանի խոչընդոտները վերացնելու նպատակով փոխշահավետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ճանապարհին: Նշվել է փոխադարձ տրամադրվածությունը միջազգային արդի թեմաների շուրջ համագործակցության վերաբերյալ, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ կարգավորման, Պաղեստինի և ընդհանրապես Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջանային ուղղություններում իրավիճակի վերաբերյալ: Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական առաքելությունների գործունեության […]