«Հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»․ «Իմ քայլը» հանդիպել է Փաշինյանին  

Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է խմբակցության ֆեյսբուքյան էջը։

Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման…

Posted by Իմ Քայլը on Sunday, February 7, 2021

«Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»։

․․․

2020-ի նոյեմբերի 9/10-ի զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո, որը վերջ դրեց Ղարաբաղում պատերազմին, հանրային բողոքի ցույցերի և այլ դրսևորումների արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց տասնհինգ կետից բաղկացած ճանապարհաին քարտեզի մասին՝ նոյեմբերի 18-ին։

Դեկտեմբերին վարչապետը խորհրդակցություններ սկսեց քաղաքական ուժերի հետ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու հնարավորության շուրջ։

Մեկնաբանել