Հաստատվել է կորոնավիրուսի 89 նոր դեպք, առողջացել է 156 մարդ

Հայաստանում փետրվարի 7-ին կատարվել է 1 870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 89 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի մոտ 5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 156 մարդ։ Գրանցվել է մահվան 6 դեպք։ 

Փետրվարի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168 117 դեպք, որոնցից 159 876-ը՝ առողջացած, 3 123-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 395 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 666 195 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 64-րդ տեղը՝ 168 117 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 262 024 դեպքով, Ադրբեջանը 51-րդ տեղում է՝ 231 154 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 531 456 դեպքով, Իրանը 16-րդ տեղում է՝ 1 466 435 դեպքով:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։