Միտքը, որ աղջիկները չեն կարող զբաղվել գիտությամբ, միջնադարյան բթամիտ մոտեցում է. զրույց Արեգ Դանագուլյանի հետ

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, ֆիզիկոս Արեգ Դանագուլյանի հետ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Հայաստանում գիտության զարգացման մասին։ Նա ասում է՝ անհրաժեշտ է պոպուլարիզացնել գիտությունը և վաղ տարիքից սերմանել սերն առ գիտություն։ Անդրադառնալով գիտության բնագավառում կանանց ներգրավման հարցին՝ Դանագուլյանն ասում է․ «Միտքը, որ աղջիկները չեն կարող զբաղվել գիտությամբ, միջնադարյան բթամիտ մոտեցում է, որը պետք է արմատախիլ անել հայկական հասարակությունից։ Դա այն հետամնաց հասկացություններից մեկն է, որը խեղդում է մեր առաջընթացը։ Կանայք կազմում են Հայաստանի բնակչության կեսը։ Եթե նրանց թույլ չենք տալիս զբաղվել գիտությամբ, մենք դեն ենք նետում մեր ռեսուրսի կեսը»։ Ինչ վերաբերում է սփյուռքի ներուժի ներգրավմանը՝ անհրաժեշտ է համակարգային մոտեցում․ «Եկեք-փրկեք Հայաստանը» կարգախոսը չի աշխատելու։

Մեկնաբանել