ԵԽ նախագահը կայցելի Հայաստան․ լրատվամիջոցներ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կայցելի տարածաշրջան՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, փոխանցում են վրաստանյան լրատվամիջոցները։

Մարտի 1-ին Շառլ Միշելը կմեկնի Վրաստան։

Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանից հետո, Միշելը կայցելի նաև Ադրբեջան և Հայաստան։ Տեղեկությունը հրապարակվել է նաև ադրբեջանական կայքերում։

Մեկնաբանել