Եղանակը 2-4 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում oդի ջերմաստիճանը փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության՝ փետրվարի 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ:

«Փետրվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 10-13-ը էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրությունում։