Արմեն Դարբինյանը վարչապետին մեղադրում է իրեն ռեկտորի պաշտոնից հեռացնելու փորձերի մեջ

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, Հայաստանի նախկին վարչապետ (1998-99) բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան մեղադրելով իրեն ռեկտորի պաշտոնից հեռացնելու հրահանգներ տալու մեջ։

«Վերջին ամիսների ընթացքում Ձեր ամենօրյա ազգակործան և պետականաքանդ գործունեությանը զուգահեռ վարչապետի աշխատակազմի և ԿԳՄՍ նախարարության զգալի ուժեր լծել եք Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորին պաշտոնանկ անելու անբովանդակ նպատակի իրագործմանը: Համոզվելով սակայն, որ նման տվայտանքները անիմաստ են և անարդյունք, Դուք գնացիք առավել Ձեզ բնորոշ և հարազատ ճանապարհով՝ անձնական օգտագործման ԱԱԾ-ի միջոցով փոխանցեցիք ինձ ռեկտորի հրաժարականի պահանջ:

Միանգամից ասեմ, որ ծիծաղելով մերժում եմ Ձեր այս անհեթեթ պահանջը՝ համարելով սակայն, որ Ձեր հոտառությունը Ձեզ չի դավաճանել. ի դեմս ինձ և իմ համակիրների Դուք ունեք և ապագայում կունենաք ամենաջերմեռանդ քաղաքական հակառակորդներ, և եթե ես երբևիցե որոշեմ հրաժարական տալ, ապա այն կունենա միայն մեկ նպատակ. քաղաքականապես Ձեզ տապալել և քոքահան անել նիկոլիզմը Հայաստանյան քաղաքական ասպարեզից»,- գրել է Արմեն Դարբինյանը Ֆեյսբուքի իր էջում:

Բաց նամակ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Տիար Փաշինյան, Վերջին ամիսների ընթացքում Ձեր ամենօրյա ազգակործան և պետականաքանդ…

Posted by Armen Darbinyan on Monday, February 8, 2021

Մեկնաբանել