ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրության ցուցանիշը նվազել է 6,7%-ով, ՀՀ-ում՝ 0,9%-ով

2020 թվականի հունվար–դեկտեմբերին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արդյունաբերական արտադրության ցուցանիշը 2019 թվականի հունվար–դեկտեմբերի նկատմամբ նվազել է 6,7 տոկոսով: Հայաստանում, համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության դեպարտամենտի հրապարակած տեղեկատվության, արտադրության ծավալները նվազել են 0,9 տոկոսով:

Ինչպես հաղորդում է ԵՏՀ մամլո ծառայությունը, արդյունաբերական արտադրության ամենամեծ նվազումը նկատվել է Ղրղզստանում՝ 6,6 տոկոս, և Ռուսաստանում՝ 2,9 տոկոս: Միևնույն ժամանակ, Բելառուսն ու Ղազախստանը, չնայած կորոնավիորուսի համավարակին, գործնականում կարողացել են արտադրությունը պահպանել 2019ի մակարդակում: Այդ երկրներում անկումը կազմել է 0,7 տոկոս:

Տարվա արդյունքներով ԵԱՏՄ-ում մի փոքր աճել է մշակող արդյունաբերությունը՝ 0,4 տոկոս։ Ընդ որում, արտադրության ծավալների ամենամեծ նվազումը գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում՝ 6,5 տոկոս։

Նշվում է, որ ԵԱՏՄ արդյունաբերական արտադրությունը 2020 թվականի առաջին եռամսյակում աճել է. ֆիզիկական ծավալի ճաի ցուցանիշը կազմել է 2,9 տոկոս: «Սակայն կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով II եռամսյակից նկատվել է ԵԱՏՄ արդյունաբերական արտադրության կտրուկ նվազում, որը մինչեւ 2020 թվականի վերջը սկսել է կայունանալ: Դեկտեմբերին արդյունաբերական արտադրության աճը 2020 թվականի նոյեմբերի համեմատ կազմել է 9,9 տոկոս»,- հայտնում են ԵՏՀ վիճակագրության դեպարտամենտից:

Մեկնաբանել