Հաստատվել է կորոնավիրուսի 123 նոր դեպք, առողջացել է 293 մարդ

Հայաստանում փետրվարի 8-ին կատարվել է 2 269 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 123 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի մոտ 5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 293 մարդ։ Գրանցվել է մահվան 3 դեպք։

Փետրվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168 300 դեպք, որոնցից 160 169-ը՝ առողջացած, 3 126-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 221 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 668 464 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 64-րդ տեղը՝ 168 300 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 263 057 դեպքով, Ադրբեջանը 51-րդ տեղում է՝ 231,198 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2,539,559 դեպքով, Իրանը 16-րդ տեղում է՝ 1,473,756 դեպքով:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։

Մեկնաբանել