Եվրամիությունը շանտաժով է զբաղվում․ Հունգարիայի վարչապետ

Bloomberg-ի հաղորդմամբ՝ նա նաև հայտարարել է, որ Հունգարիան կարող է Եվրոպական դատարան հայց ներկայացնել՝ ընդդեմ Եվրամիության։

Հունգարիան Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) ու Եվրամիությունից 15-20 մլրդ եվրոյի վարկ էր խնդրել դեռ 2011թ․ նոյեմբերին։ Գումարների հատկացման խնդիրը մինչ այժմ չի լուծվել։

ԱՄՀ-ն ու Եվրամիությունը ավելի վաղ հայտարարել էին, որ դեմ չեն վարկի տրամադրմաը։ Օրբանը նշել է, որ ԱՄՀ-ում որոշել են Հունգարիային վարկը տրամադրել առանց հավելյալ տնտեսական պայմանների, իսկ Եվրամիությունում մտորում են Հունգարիայի վզին մի շարք բարեփոխումների իրականացում փաթաթելու շուրջ, օրինակ՝ դատական համակարգում։

Հունգարական մամուլի հաղորդմամբ՝ ապրիլի 23-ին Վիկտոր Օրբանը պետք է հանդիպի Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ։ Եվրահանձնաժողովում, սակայն, վստահեցնում են, որ հանդիպումն առայժմ նշանակված չէ։ Վերջին անգամ Բարոզուն ու Օրբանը հանդիպել են այս տարվա հունվարին։

Մեկնաբանել