Լիլիթ Թադևոսյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ

Ազգային ժողովի 102 կողմ, 1 դեմ ձայներով Լիլիթ Թադևոսյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ։

Թադևոսյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել էր Բարձրագույն դատական խորհուրդը:

Լիլիթ Թադևոսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է։ 1998թ. մինչև 2012թ. աշխատել է դատախազության համակարգում: 2012 թվականի հունիսի 30-ին նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, իսկ 2016 թվականին՝ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր: 2018 թ.-ից մինչ օրս զբաղեցնում էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։