Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ևս 5 գերի

Ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք է վերադարձել 5 գերի։ Այս մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Ադրբեջանից վերադարձած 5 գերիներից 3-ը Շիրակի մարզից են։

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը լրագրողներին ասել է, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով 1 գերի տեղափոխվել է Բաքու և 5 գերի վերադարձել է Երևան։

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ հունվարի 28-ին Հայաստան էր վերադարձել 5 գերի, նույն օրը Երևանից Բաքու էր փոխադրվել 1 գերի։ Դեկտեմբերի 14-ին կրկին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց, Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել 44 հայ գերի՝ 14 ադրբեջանցիների դիմաց։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի մասին պաշտոնական տվյալ չկա։