Հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, առողջացել է 236 մարդ

 Հայաստանում փետրվարի 9-ին կատարվել է 2 574 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի մոտ 8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 236 մարդ։ Գրանցվել է մահվան 4 դեպք։ 

Փետրվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168 496 դեպք, որոնցից 160 405-ը՝ առողջացած, 3 130-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 175 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 671 038 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 64-րդ տեղը՝ 168 496 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 263 057 դեպքով, Ադրբեջանը 51-րդ տեղում է՝ 231 362 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 548 195 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 481 396 դեպքով:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։