Ի՞նչ է թաքնված համակարգչային «մահաբեր» խաղերի հետևում․ թեմայի հետքերով

Համակարգչային «մահաբեր» խաղերի մասին խոսակցություններն ինչպես հանկարծակի սկսվում, այնպես էլ մարում են, կարծում են ոլորտի մասնագետները։ Մեզանում այն քիչ արծարծվող թեմա է։ Թեմայի շուրջ Սիվիլնեթի Գեղեցիկ Ոսկանյանը զրուցել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան, համակարգչային խաղերի փորձագետ Ռայա Եպիսկոպոսյանի և «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ։