Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է՝ 1 միլիարդ դոլարի ներդրում է ներգրավելու

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը իր առաջ խնդիր է դրել այս տարվա համար 1 միլիարդ դոլարի չափով ներդրում ներգրավել։ Խորհրդարանում պատասխանելով «Իմ քայլ»-ի պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցին՝ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Կան մի քանի տասնյակ ներդրումային ծրագրեր, որոնք կուտակվել են նախկինում ու ինչ-ինչ պատճաներով չեն իրագործվում։ Մենք «ռուչնոյ» ռեժիմով օգնում ենք, որ ներդրողները շուկա մտցնեն իրենց պրոյեկտները»,- հայտարարեց նախարարը։ Վերջինս ավելացրեց՝ մի օտարերկրյա ընկերություն 100 միլիոն դոլարով ցանկանում է համալիր կառուցել, ու այդ ծրագիրը հաստատվել է կառավարության կողմից, մեկ այլ շվեդական IT ընկերություն էլ 30 միլիոն եվրո է նախատեսում ներդնել Հայաստանում ու բազմաթիվ աշխատակիցներ ներգրավել։

Լուսանկարում՝ Վահան Քերոբյանը՝ կենտրոնում

Մեկնաբանել